Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով


Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով
Հունիս 25 19:22 2022

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել «Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտի՝ խնդիրներ, առաջարկվող լուծումներ» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ճառագայթային և էկոլոգիական անվտանգության ապահովման և մոնիթորինգի, ինչպես նաև ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու համայնքներին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Զեկույցների շուրջ կողմերը մտքեր են փոխանակել առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերի առանչությամբ և հանդես եկել առաջարկություններով: