Անձրև ու ամպրոպ կլինի


Անձրև ու ամպրոպ կլինի
Հունիս 25 14:00 2022

Հանրապետության տարածքում`

 

Հունիսի 25-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

 

Հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: