ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում. Սուրեն Սարգսյան


ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում. Սուրեն Սարգսյան
Հունիս 25 17:53 2022

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում էջում գրել է.

 

«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածույի մասին շատ է խոսվում

 

Հիմնական պատճառն այն է, որ նա նախկինում ծառայել է Ուկրաինայում: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանն Յովանովիչն էլ հետագայում գործուղվեց Ուկրաինա: Լին Թրեյսին էլ մինչ Հայաստան գալը ծառայում էր Պակիստանում: Չեմ կարծում, որ սրանք հանգամանքներ են, որոնց վրա պետք է դավադրությունների տեսություններ կառուցել: 

 

Մասնավոր զրույցներից ինձ հայտնի է դարձել, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինը լուրջ ճանապարհ անցած, պատրաստված, ծանրակշիռ և պրոֆեսիոնալ դիվանագետ է (ի համեմատություն Վաշինգտոնում մեր դեսպանի) ով ծառայել է Պետդեպում (Եվրոպական ուղղությամբ), ԱԽ-ում և մի շարք օտարերկրա պետություններում:

 

Նա հետսառըպատերազմյան սերնդի դիվանագետներից է, փայլուն պատկերացում ունի տարածաշրջանի և դրա պատմության մասին: Ծնունդով հայաշատ Ֆրեզնոյից է: Լուրջ կրթություն է ստացել «Occidental College»-ում (այստեղ նաև Օբաման է ուսանել) և

 

ԱՄՆ բանակի Ռազմական Քոլեջում:

 

Ամենայն հավանականությամբ նա Երևան կժամանի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սենատում թեկնածության հաստատումից հետո:

 

Հ.Գ. ԱՄՆ-ն անլուրջ մարդկանց դեսպան չի ուղարկում:

 

Նկարում դեսպանի թեկնածու Քվինը ուսանողական տարիներին»: