![]()
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Բերձորը հանձնելու մասին որեւէ խոսք չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ նկատելով, որ ընդհակառակը նշված է, որ Լաչինի միջանցքը պետք է ունենա 5 մետր լայնություն։
«Բերձորը հանձնելու մասին այնտեղ ոչ մի բան չկա նշված։ Միգուցե կան գաղտնի արձանագրություններ, որ մենք չենք տեսել»,- նշել է Բալասանյանը՝ ցավով նկատելով, որ նշված հարցի վերաբերյալ դեռեւս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել մեր ԱԳՆ-ն։
«Չեմ բացառում, որ սա լինի հասարակական տրամադրությունների ստուգում»,- ասել է Գ.Բալասանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում










