«Ո՞վ է թույլ տվել պատմամշակութային կառույցին այդքան մոտ «գարաժի» կառուցումը»․ Յաշա Սոլոմոնյան


«Ո՞վ է թույլ տվել պատմամշակութային կառույցին այդքան մոտ «գարաժի» կառուցումը»․ Յաշա Սոլոմոնյան
Հունիս 25 11:37 2022

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել․«Հասանք, իջե՛ք։
Նկարում Կեչառիսի վանքն է, իսկ այ թե ինչ է ձախ կողմում բուսնած անճոռնի բուտկան, պարզ չէ։
Ո՞վ է թույլ տվել պատմամշակութային, կրոնական կառույցին այդքան մոտ, կառույցի արտաքին տեսքն ու միջավայրը խաթարող նման «գարաժի» կառուցումը, ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով...
Հուսամ, պարզաբանում շուտով կստանանք»։