hetq.am—ը գրում է․ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։
Հիմնական բացահայտումները՝
66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։ԲԿ-ն վնասով է աշխատել։2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։
66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում










