Ավետիք Չալաբյանի խшփшնմшն միջոցը մնшց անփոփոխ․ նա կշարունակի կшլшնшվորված մնալ


Ավետիք Չալաբյանի խшփшնմшն միջոցը մնшց անփոփոխ․ նա կշարունակի կшլшնшվորված մնալ
Հունիս 24 19:34 2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

 

Դատարանի դահլիճում Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. «Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ այս գործը շինծու է: Իմ կալանքն ընդամենը պատժելու միջոց է և բացարձակ քաղաքական դրդապատճառներով, մի պահ նույնիսկ մի կասկածեք դրանում»:

 

Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանն էլ նշեց, որ գործը քաղաքական հետապնդում է, և այն արարքը, որը վերագրվում է Ավետիք Չալաբյանին, իրականության հետ որևէ աղերս չունի: Նա նշեց նաև, որ նոր Քրեական օրենսգրքով այս պահին նման մեղադրանք պարզապես գոյություն չունի: