«Խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումն անխուսափելի է».նման տեսակետ է հայտնել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ «Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց» թեմայով քննարկմանը։
Ըստ նրա՝ միանշանակ չէ, որ արտահերթ ընտրությունները կհանգուցալուծեն քաղաքական ճգնաժամը, ուստի հնարավոր է՝ նորից ու նորից ընտրությունների անհրաժեշտություն առաջանա, մինչև ձևավորվի այնպիսի իշխանություն, որը հստակ կարող է ապահովագրել ժողովրդին և երկիրը տանել զարգացման հունով։
«Հանրության ազդակները բացարձակ դրական չեն երկրում տիրող իրավիճակի նկատմամբ ։ Այն մարդիկ, որոնք մեկ տարի առաջ հույսեր էին տածում այս իշխանությունների հետ, նրանք ևս հիասթափված են։ Այս իշխանությունները, 4 տարի լինելով պետության ղեկին, այդպես էլ չձերբազատվեցին նորելուկի սինդրոմից, երկիրը աչքաչափով կառավարելու սկզբունքից»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










