Էականն այն է, թե ինչ նպատակով են ձեռք բերված միջոցները ծախսվում. Համբարձումյանը՝ ԱԱԾ–ին 1մլրդ դրամ հատկացնելու մասին


Էականն այն է, թե ինչ նպատակով են ձեռք բերված միջոցները ծախսվում. Համբարձումյանը՝ ԱԱԾ–ին 1մլրդ դրամ հատկացնելու մասին
Հունիս 23 17:20 2022

Գումար հատկացնելը վատ բան չէ, բայց պետք է տեսնել, թե ինչ նպատակով են ձեռք բերված միջոցները ծախսվում։ Այս մասին  NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա այն որոշմանը, որով ԱԱԾ–ին բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 1մլրդ դրամ:

 

Կառավարության նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այս հատկացումը ԱԱԾ բնականոն գործունեության իրականացման նպատակով է արվում, որպեսզի առավել արդյունավետ իրականացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները: Նպատակներից մեկն էլ, ըստ գործադիր մարմնի, «ներքին եւ արտաքին սպառնալիքներից անձի՝ հասարակության ու պետության անվտանգության ապահովումն է»: