Մուկուչյանը՝ թափուր մանդատի մասին


Մուկուչյանը՝ թափուր մանդատի մասին
Հունիս 23 17:00 2022

«Եթե պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին։ Եթե հերթական հաջորդ թեկնածուն ներկայացնում է սահմանված կարգով ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է այն թեկնածուին, որը հաջորդն է և ինքնաբացարկ չի ներկայացրել»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատից հրաժարվելուն, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե չի լինում հերթական հաջորդ թեկնածու, ապա մանդատը մնում է թափուր։

«Խմբակցությունը, որն ԱԺ-ում հանդես է գալիս այդ անվանմամբ, շարունակում է մնալ այդ անվանմամբ»,- պարզաբանեց Մուկուչյանը։

 
Տիգրան Մուկուչյանի ճեպազրույցը