«Մեր չեմպիոնները պետք է մասնակցություն ունենան դպրոցների հետագա կառավարմանը»․ Փաշինյան


«Մեր չեմպիոնները պետք է մասնակցություն ունենան դպրոցների հետագա կառավարմանը»․ Փաշինյան
Հունիս 23 12:00 2022

«Նախորդ նիստերից մեկում հայտարարեցի, որ պատրաստվումն ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը»,- այսօր՝ Կառավարության նիստին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը»,- նշեց նա։

«Կարծում եմ, որ էս շրջանակներում պիտի միանգամից նախագծերը պատվիրենք, նաև մեր չեմպիոնների հետ խորհրդակցենք, որովհետև նրանք հետագա կառավարմանը շատ կոնկրետ մասնակցություն պետք է ունենան»,- հավելեց Կառավարության ղեկավարը:



loading...