Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային ՕԽ-ն հյուրընկալելու մտադրությունից


Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային ՕԽ-ն հյուրընկալելու մտադրությունից
Հունիս 22 20:45 2022

Իսպանիան հրաժարվել է 2030 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտից: Այս մասին հայտնում է Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Իսպանիայի ԱՕԿ-ը հրաժարվել է Խաղերն ընդունելու մտքից` երկրի ղեկավարության հետ համաձայնության չգալու պատճառով: Անհամաձայնության հիմնական պատճառը եղել է այն, որ ԱՕԿ-ը և ղեկավարությունը չեն կարողացել կողմնորոշվել ըստ մարզերի մրցաձևերի բաշխման հարցում: Իսպանիայի ԱՕԿ-ը, սակայն հույս է հայտնել հաջորդիվ կրկին փորձ կատարել Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար:

2030 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրը կորոշվի 2023 թվականին` Միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովի ընթացքում:



loading...