Կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկված 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է


Կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկված 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հունիս 22 20:37 2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 17–ամյա երիտասարդի, որը հունիսի 18–ին, Արշակունյաց պողոտայում հափշտակել էր մի կնոջ հեռախոս։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից՝ երիտասարդը ձերբակալվել է։

 

«Հունիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել էին մի կնոջ բջջային հեռախոսը: Ավելի ուշ, երբ տուժողը հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին, կողոպտիչը հեռախոսը վերադարձնելու համար պահանջել էր 50 հազար դրամ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնում մշակվեց օպերատիվ գործողությունների պլան, համաձայն որի՝ Հայկ Հովսեփյան փողոցի հարակից զբոսայգում տուժողը հեռախոսի դիմաց պետք է տար պահանջած գումարը:

 

Ժամը 20-ի սահմաններում քրեական հետախույզները նշված զբոսայգու մոտից, կողոպուտ եւ շորթում կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին մի երիտասարդի: Բաժնում պարզվեց նրա ինքնությունը. Երեւանի բնակիչ էր, 17-տարեկան:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,– ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

 

 



loading...