«Ստեփանակերտ» անվան դեղին ընդգծումը հանվել է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից


«Ստեփանակերտ» անվան դեղին ընդգծումը հանվել է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից
Հունիս 22 20:20 2022

«Ստեփանակերտ» անվան դեղին ընդգծումը հանվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում հրապարակված քարտեզից: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

 

«Մենք նկատել ենք և Խաղաղապահ զորակազմի մեր գործընկերների հետ այդ մասին արդեն խոսել ենք և նշել, որ ընդգծման հեռացումը քարտեզից որոշակի անհնագստության պատճառ է դարձել: Բայց բնակավայրը որպես էդպիսին մնում է, ուղղակի պետք է քարտեզին ավելի ուշադիր նայել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իրենք դա նկատել են հունիսի 21-ին:

https://iravaban.net/