ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին


ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին
Հունիս 22 19:04 2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 22-ին հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

 

«ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նՆախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:        

 



loading...