Կնոջը սմբուկով մшրմնшկшն վնшսվшծք հասցրած տղամարդու գործով դшտшվճիռը հրապարակվել է


Կնոջը սմբուկով մшրմնшկшն վնшսվшծք հասցրած տղամարդու գործով դшտшվճիռը հրապարակվել է
Հունիս 22 18:57 2022

Iravaban.net-ը ավելի վաղ հայտնել էր, որ Անդրանիկ Ա․-ն 2021 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տան տնամերձ հողամասում, հողատարածքից հավաքված սմբուկի բերքի փաթեթավորման աշխատանքներ կատարելու ժամանակ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում իր ձեռքում գտնվող հասունացած սմբուկը մոտ 2 մետր հեռավորությունից մեծ ուժգնությամբ դիտավորյալ նետել է կնոջ Ա․Հ․-ի ուղղությամբ։

 

Դատարանը հրապարակել է դատավճիռը, ըստ որի Անդրանիկ Ա․-ն ճանաչվել է մեղավոր և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան է սահմանվել:

 

 

Տղամարդը դատարանում ասել է, որ իրեք վիճաբանել են, քանի որ ինքը խմելու ջուր է ուզել կնոջից: Վերջինս ասել է, որ ջուր կտա, երբ ավարտեն աշխատանքը:

 

Կինը 2 օր ցավեր է ունեցել, տղամարդն առաջարկել է գնալ հիվանդանոց, բայց նա հրաժարվել է, ի վերջո նրանք գնացել են հիվանդանոց, զննումից հետո բժիշկը հայտնել է, որ կինը ներքին արնահոսություն է ունեցել: Նույն պահին կնոջը տեղափոխել են Երևան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նույն օրը նրան վիրահատել են և պարզվել է, որ սմբուկով հարվածելու հետևանքով վնասվել է նրա փայծախը, որն էլ վիրահատությամբ ստիպված հեռացրել են:

 

 

Դատական նիստի ժամանակ տղամարդն ասել է, որ ներկա պահին կնոջ հետ չունի որևէ տարաձայնություն, միասին ապրում են շատ համերաշխ, շատ է զղջացել կնոջը մարմնական վնասվածքը պատճառելու համար, դիտավորություն չի ունեցել և չի պատկերացրել, որ սմբուկով հարվածելը նման հետևանք կունենա: Դեպքից հետո կնոջ խնդրանքով ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով, քանի որ չի ցանկացել, որ այլ անձինք իմանան իրենց միջև տեղի ունեցած միջադեպի մասին, ամաչել է դրա համար, քանի որ միասին միշտ եղել են համերաշխ:

 

Կինը դատարանին հայտնել է, որ պատճառը եղել է ջուրը, իրենք հաշտվել են և խնդրել է՝ իր ամուսնու նկատմամբ մեղմ վարվել, քանի որ իրենք մեկ անչափահաս երեխա ունեն:

 

 

Իրավաբան.net



loading...