Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է․ Թաթոյան


Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է․ Թաթոյան
Հունիս 21 21:44 2022

Քաղաքական դաշինք ստեղծելու խոսակցություններն ու ԶԼՄ հրապարակումներն իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, արդնադառնալով այն հրապարակումներին, թե  նախնական քննարկումներ են սկսվել  Արթուր Ղազինյանի ու նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի միջեւ ու բացառված չէ, որ այս գործիչներն առաջիկայում համատեղ հանդես գան ու քաղաքական պայքարը միասին շարունակեն։

 

«Ես իմ դիրքորոշումը հանրային գործունեությանս հետ կապված արդեն հայտնել եմ և դա անփոփոխ է»,- ասաց Արման Թաթոյանը։