Բերձորից բացի հարակից ո՞ր համայնքներն են հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ․ հարցում


Բերձորից բացի հարակից ո՞ր համայնքներն են հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ․ հարցում
Հունիս 21 21:10 2022

«ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը հաղորդագրություն է տարածել․ «Վերլուծելով հանրության շրջանում առկա մտավախությունները, բազմաթիվ հարցեր՝ պայմանավորված Արցախը մայր Հայաստանին կապող միակ ցամաքային այլընտրանքային (Բերձորի միջանցքը փոխարինող) ճանապարհի հետ, ինչպես նաև մամուլում տեղ գտած հրապարակումները, ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները և Արցախի պաշտոնական մեկնաբանության բացակայությունը, անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու տվյալ հիմնախնդրին: Ըստ այդմ, «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը գրավոր դիմել է Արցախի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին՝ խնդրելով հստակ պարզաբանել, թե՝ 
- Ճանապարհի մեր հատվածի կառուցումը ներկայումս ի՞նչ փուլում է, ե՞րբ է նախատեսվում հանձնել շահագործման և ո՞ր բնակավայրերով է անցնելու այն: 
- «Բերձորի միջանցքով» են անցնում Արցախի համար կենսական, ռազմավարական նշանակություն ունեցող գազատարը, էլեկտրական հաղորդուղիները, հեռախոսակապը, ինտերնետ կապը: Ինչպե՞ս է ապահովվելու այս ենթակառուցվածքների անխափան գործունեությունը:
- Բերձորից բացի ո՞ր հարակից համայնքներն են արդյունքում հայտնվելու Ադրբեջանի վերահսկողության տակ:
- Ինչպիսի՞ տեխնիկական և անվտանգային պայմաններում է իրականացվելու այլընտրանքային ճանապարհի երթևեկությունը, հերքվում են արդյո՞ք խոսակցություններն այն մասին, որ այնտեղ տեղադրվելու է ադրբեջանական անցակետ:

 

 

 


Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տեղյակ լինելու իրականացվող գործընթացներին և կարևորագույն հարցերի լուծման ոչ թափանցիկ գործելաոճն արցախահայության հանդեպ անընդունելի է»: