30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների


30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների
Հունիս 21 19:07 2022

ՀՀ նախագահը եմ Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է․

 

«Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

 

Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ: Հայաստանի Ոստիկանության զորքերին վիճակված էր հանդես գալ երկու ճակատում էլ և երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողները պատվով հաղթահարեցին այս փորձությունները՝ ունենալով նաև ծանր ու անմոռանալի կորուստներ:

 

Անշուշտ, 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների: Բայց նաև այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչման հետ՝ ապահովելով հասարակական կարգն ու բոլորիս անվտանգությունը:

 

Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և խոնարհվում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանության ծառայողների հիշատակի առաջ»: