Սևանի թերակղզում գործող «Կամբուզ» հյուրանոցային համալիրի шպoրինի ջրօգտագործումը կшսեցվել է


Սևանի թերակղզում գործող «Կամբուզ» հյուրանոցային համալիրի шպoրինի ջրօգտագործումը կшսեցվել է
Հունիս 21 16:16 2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ)կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ»  հյուրանոցային համալիրում 2020 և 2021թթ. իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էր ապօրինի ջրօգտագործում և կիրառվել վարչական պատասխանատվություն։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԲԸՏՄ-ից, 2022թ. իրականացրած վերստուգման արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողը չի կատարել խախտումը վերացնելու հանձնարարականը. ս.թ. հունիսի 20-ին Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը կասեցնելու մասին որոշում։