Շրջակա միջավայրի նախարարությունը թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում. հայտարարություն


Շրջակա միջավայրի նախարարությունը թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում. հայտարարություն
Հունիս 21 15:44 2022

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

 

«Թափառող կենդանիների վարքով անհանգստացող և Շրջակա միջավայրի նախարարություն դիմող հարգելի՛ քաղաքացիներ,

 

 

տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը (այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները) թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում։

 

Երևանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն է (թեժ գիծ՝ 011 514 539)։

 

 

Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասպան մարմին»։

 

 

Իրավաբան.net