Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը


Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը
Հունիս 21 12:00 2022
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածը։
 
 
16.9կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։
 
Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։
 
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇՁ» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
 
Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում, և այլն։