Ապարանն անվտանգ է, մենք ժողովրդավար երկիր ենք. Արագածոտնի մարզպետը վախենում է՝ Ապարանի երեկվա սպшնпւթյունը վենդետшյի վերածվի


Ապարանն անվտանգ է, մենք ժողովրդավար երկիր ենք. Արագածոտնի մարզպետը վախենում է՝ Ապարանի երեկվա սպшնпւթյունը վենդետшյի վերածվի
Հունիս 20 19:37 2022

Արագածոտնի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար չեն 6 հոգու Ապարանում երեկ կրակել ու սպանել երկու երիտասարդի, բայց նաև չի բացառում, որ այս սպանությունը կարող է, Աստված մի արասցե, վենդետայի վերածվել: Սերգեյ Մովսիսյանը Yerevan-today-ի հետ զրույցում վստահ պնդում է, որ Ապարանի արյունալի միջադեպից հետո անգամ Ապարանն անվտանգ է, Հայաստանը՝ առավել ևս:

 

 

Միջադեպի մասնակիցները շատ են, ընդ որում երկու ՔՊ-ական պաշտոնյաների հետ է կապվում կրակողների անունները, սակայն միայն մեկ անձ է կալանավորված, այն էլ՝ իր կամքով ոստիկանության բաժին ներկայացած 32 –ամյա երիկտասարդ: Արդյոք սա չի նշանակում , որ ոստիկանության կասկածելի հաղորդագրության, իշխանական զգուշավոր հերքումներն ու ֆեյքային քարոզչության հետ կապը հենց իշխանության հետ միջադեպի ուղիղ կապի մասին է խոսում, մեր դիտարկամանը մարզպետը պատասխանեց հորդորով․ «Թող լրագրողներն իրենց գործով զբաղվեն, իրավապահները՝ իրենց… հետևեք պաշտոնական հաղորդագրությանը, կանխակալ մոտեցում ու ուղղորդված նախաքննություն ես չեմ մտեսնում:

 

Ամեն դեպքում, օրենքի առաջ հավասար են բոլորը, մենք ժողովրդավար երկիր ենք, Ապարանն անվտանգ է, մարդիկ ազատ կարող են իրենց կարծիքն արտահայտել»,- այսպիսի պոզիտիվ վստահություն ունի Արագածոտնի մարզետը՝ երեկ Նիգավանում 7 հոգու կրակոցներից  ու նրանիցի երկուսի սպանվելուց հետո»: