Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Տիգրան Հարությունյանը․ լուսանկար


Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Տիգրան Հարությունյանը․ լուսանկար
Հունիս 20 11:22 2022

Երեկ՝ հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։

Նրան նախ բուժօգնություն են ցուցաբերել «Ապարան» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը  Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյանն է։ Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հնչած կրակոցների պատճառով սպանվել էր 27-ամյա Հմայակ Միքայելյանը։

Նշվում է, որ ևս մեկ քաղաքացի է մահացել։ Նրա ինքնությունը պարզվում է։

Irakanum.am

 

Լրահոս