Երբ Ալիևը հայհոյում ու նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին ու սպառնում գրավել Սյունիքը, Սևանը և Երևանը, ոչ մի պատասխան չի հնչում։
Մամուլից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզում ՔՊ-ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով մարդ են սպանել ու վիրավորել՝ Նիկոլին բան ասելու համար։
Փաստորեն, տնաբույծ թրքաբոլշևիկների համար Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի։
Ընդդիմությանը քննադատում են Նիկոլին չգյուլլելու համար։ Այդ քննադատները ժամեր առաջ լրացուցիչ հիմնավորում ստացան։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից










