«Նիկոլին հшյհոյելու համար այլեւս հրապարակային գնդшկшհшրում են». Նաիրա Զոհրաբյան


«Նիկոլին հшյհոյելու համար այլեւս հրապարակային գնդшկшհшրում են». Նաիրա Զոհրաբյան
Հունիս 20 09:07 2022

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլին հայհոյելու համար այլեւս հրապարակային գնդակահարում են

ՔՊ-ական պատգամավորի եւ փոխմարզպետի հարազատները այսօր Ապարանի մատույցներում Կալաշնիկով ավտոմատով գնդակահարել են 7 երիտասարդի, ովքեր չեն կիսել քպ-ականների սրբազան սարսուռն առ Նիկոլ։

Գնդակահարված երիտասարդներից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ «Աստղիկ» կլինիկա տեղափոխելու ճանապարհին։

Երիտասարդներից 5-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում, մեկին այս պահին վիրահատում են։

Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ։

Հա, ոստիկանությունը, բնականաբար, արդեն հայտարարել է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում եւ «սուգուբը» կենցաղային է»։