«Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. սև ու սպիտակի բաժանողներ, գո՞հ եք». Արթուր Վանեցյան


«Վիրավորներից մեկը ԱԱԾ աշխատակից է. սև ու սպիտակի բաժանողներ, գո՞հ եք». Արթուր Վանեցյան
Հունիս 20 01:16 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանըգրել է. «Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: 
Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: 
Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:
Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին:
Հ.Գ. ժողովդին սև ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»: