Կրակոցներ Ապարանում․ կա մեկ զոհ, հինգ վիրավոր


Կրակոցներ Ապարանում․ կա մեկ զոհ, հինգ վիրավոր
Հունիս 19 22:44 2022

Կրակոցներ Ապարանում։ Irakanum.am-ինհայտնի դարձավ, որ այսօր 19:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբնամասում։ Նախնական տեղեկությունների համաձայն կրակոցների պատճառը քաղաքական է։ Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիները, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։  Մեր տեղեկություններով վիճաբության բոլոր մասնակիցները երիտասարդներ են։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ կա մեկ զոհ, հինգ վիրավոր։ Վիրավորներից չորսին քիչ առաջ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երևան։ Երկուսի վիճակը ծանր է։