Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել կառավարության անդամներին (տեսանյութ)


Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել կառավարության անդամներին (տեսանյութ)
Հուլիս 19 01:01 2017

МАКС ավտոսալոն այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ պաղպաղակ է կերել:

ՌԴ նախագահին և ուղեկցող պատվիրակությանը պաղպաղակ է հյուրասիրել «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը, որից հետո Սերգեյ Իվանովը հետաքրքրվել է՝ արդյոք «Ռոստեխնոլոգիաները բոլորի՞ համար են վճարում»։ Ինչին Չեմեզովը դրական պատասխան է տվել։

ՌԴ նախագահը, սակայն, իր համար բաժակով պլոմբիր է գնել՝ վճարելով 1000 ռուբլի, ու խնդրել է մանրի դիմաց նախարարներին պաղպաղակ բաժանել։