Փլուզում Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան


Փլուզում Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան
Հունիս 18 18:30 2022

Հունիսի 18-ին, ժամը 15։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող ոչ բնակելի տան հին պատից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

 

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է թիվ 167 ոչ բնակելի տան արևմտյան հատվածի ճակատային մասից մոտ 3 քմ հատված․ տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և հեռացրել պատից կախված 3 քար: