Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանում


Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանում
Հունիս 18 17:40 2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

 

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը: