Շարժումը շարունակում է իր պայքարը․ հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ․ Արտակ Զաքարյան


Շարժումը շարունակում է իր պայքարը․ հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ․ Արտակ Զաքարյան
Հունիս 18 15:28 2022

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Շարժումը շարունակում է իր պայքարը:

 

Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:

 

 

 

Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ` հարգանք պահանջող և հարգալից:

 

 

 

Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ մենք նրանց տեսակից չենք, մենք մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:

 

 

 

Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»։