Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հունիս 18 13:30 2022
Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Որոշ հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
 

 
Երևանում անձրև կգա երեկոյան ժամերին։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։