Ստորագրվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը


Ստորագրվել է մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը
Հունիս 18 12:30 2022

Երևանի քաղաքապետն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Սանկտ-Պետերբուրգում ստորագրել են մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման պայմանագիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար 554 մլն դրամ հատկանելու որոշման նախագծին: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: