Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:
|