Նախ դու պատասխանի Ալիևին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից. Շարմազանով


Նախ դու պատասխանի Ալիևին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից. Շարմազանով
Հունիս 17 18:24 2022

Նիկոլը 4 տարում Ալիեւին մի անգամ չպատասխանեց,պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը.

 

«Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը,հետո պահանջի դաշնակիցներից։

 

Հայտնի ճշմարտություն կա՝թույլերի հետ չեն դաշնակցում:

 

Նրանց խղճում են,իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։

 

Հետեւաբար,այս ռեժիմը քանի կա,Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի»։