Հունիսի 17-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվության բաժինը։
«Ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին ծառայության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր` Փաստինֆո










