Խոշոր վթար. մի շարք հասցեներում ջուր չի լինի


Խոշոր վթար. մի շարք հասցեներում ջուր չի լինի
Հունիս 17 15:30 2022

Տեսանյութում Նորաբաց գյուղի հարակից «Արարատյան» և «Արզական» մայրուղային ջրատարների միացման տեխնիկական հանգույցն է, որտեղից ջուր են ստանում Արարատի մարզի և Երևանի մի շարք բնակավայրեր: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»

 

«Կեսօրին այստեղ վթարվել է խցափակված, չշահագործվող խողովակաշարը՝ ջրի զգալի կորստով, ինչի պատճառով Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն, Խաչփառ գյուղերում և Նոր Խարբերդի Զոնալ թաղամասում հայտարարվել է ջրանջատում:

 

 

Այս վթարով պայմանավորված՝ ջրի ճնշման անկում է նկատվում նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածներում:

 

Վեոլիա Թիմի մասնագետերն այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են կատարում, առաջիկա ժամերին խնդիրը կկարգավորվի»:

 

Վեոլիա Ջուր