«Աղվանի գյուղը շատ հին պատմություն ունի». Նաիրի Հոխիկյան


«Աղվանի գյուղը շատ հին պատմություն ունի». Նաիրի Հոխիկյան
Հունիս 17 14:50 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Սյունիքի Աղվանի գյուղն է։ Պաշտոնական փաստաթղթերով հիմնադրվել է 1923-ին, բայց իրականում Աղվանի գյուղը շատ հին պատմություն ունի։ Այստեղ կան 18-րդ դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ, նաև նախաքրիստոնեական շրջանի՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մնացած դամբարանադաշտ։ 
2020-ի պատերազմից հետո Կապան մեկնելիս պարտադիր անցնում ենք Աղվանի գյուղի մոտով։ Այսկերպ ծանոթանում ենք ձորակի մեջ ծվարած այս գեղեցիկ բնակավայրին ու նրա բնակիչներին։ 
Քիչ մարդ է ապրում Աղվանիում, բայց իսկական սյունեցիներ են։
Կապանի շրջանի կազմում է, ու քանի որ Կապանը Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, անպայման գնացեք Կապան, ճանապարհին էլ կանգնեք Աղվանիում»։

 

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան