Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հետնամուտքով մտել կառավարության շենք


Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հետնամուտքով մտել կառավարության շենք
Հունիս 17 09:00 2022

Կառավարության նիստը դեռ չավարտված հետնամուտքով՝ դանդաղ քայլելով, Կառավարության շենք է մտել Աննա Հակոբյանը՝ կանաչ շորտով, ամառային թեթև շապիկով և թիկնապահի ուղեկցությամբ:

Մինչ այդ կառավարությունում ներկա լրագրողները նկատել են, որ ուժեղացվել է հսկողությունը և անվտանգության աշխատակիցներն այնպես են դիրքավորվել, որ լրագրողները հնարավորություն չունենան մոտենալ Աննա Հակոբյանին: Վերջինս շենք մտնելուց հետո անմիջապես ուղևորվել է ամուսնու աշխատասենյակ: