Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ ստեղծում ենք պատերազմի նահատակներին հիշատակին նվիրված այգի․ Նիկոլ Փաշինյան


Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ ստեղծում ենք պատերազմի նահատակներին հիշատակին նվիրված այգի․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 17 12:45 2022

Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում և ստեղծում ենք պատերազմի նահատակներին հիշատակին նվիրված այգի՝ Երևանի բուսաբանական այգու հարակից տարածքում։ Այդ նախագիծը անվանել ենք կյանքի պուրակ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն, այն պետք է ընդգծի կյանքի և ոչ թե մահվան տրամաբանությունը։ Այն հնարավորինս պետք է դառնա բանուկ վայր և կյանքի հաղթանակը դառնա ու մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը։ Ինչպես նախկինում եմ ասել՝ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանն ու Արցախը ապրեն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ասաց, որ պուրակի նախագծման աշխատանքները ավարտվել են և շինարարական աշխատանքների իրականացման համար շուտով մրցույթ կհայտարարվի։