|
«Մեր ուղերձը շատ հստակ է՝ ովքեր Նիկոլի իշխանությունը պահելու համար բռնություններ, ապօրինություններ են գործում, պետք է հստակ իմանան՝ իրենք Նիկոլի հետ հավասար պատասխան են տալու»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող՝ իրենց աջակիցների ձերբակալություններին և «անօրինական կալանավորումներին»։ «Էս գլխից զգուշացնում եմ, հետո չասեք՝ դե մեր գործով էինք զբաղվում, մեր աշխատանքի բնույթն էր դա և այլն»,- ասաց Սաղաթելյանը։ |










