Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները


Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները
Հունիս 16 16:00 2022

ՀԱՊԿ անվտանգութփյան խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: