ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հերթական նիստն են անցկացրել


ՀԱՊԿ պաշտպանության նախարարները հերթական նիստն են անցկացրել
Հունիս 16 16:36 2022

Հունիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռադիոէլեկտրոնային պայքարի գծով աշխատանքային խմբի հերթական նիստը։

 

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Նիստը վարել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը: Քննարկվել են համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, հավաքական ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի բաղադրիչների կատարելագործման ուղիները։

 

Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: