ՔՊ-ի գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է


ՔՊ-ի գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է
Հունիս 16 16:28 2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատեց, որ խորհրդարանական մեծամասնության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է։

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 2-ից վերջինս զբաղեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։

«Տիկին Վարդապետյանը իր մասնագիտական որակներով, բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է ինչպես օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այնպես էլ այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-նշել է նա։

 

Կոնջորյանը նշեց, որ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 2-րդ անգամ չառաջադրելը քաղաքական թիմի որոշումն է։

Աշխատանքային գործունեություն

09.2003 – 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական

04.2007 – 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

10.2008 – 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ

12.2008 – 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ

 

03.2009 – 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական

03.2013 – 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

07.2014 – 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար

04.2018 – 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական 04.2019 թ․ – 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

15.02.2020 թ․ – 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար

2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ

02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

 

Այլ տվյալներ

2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:

2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:

Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: