ԵԽ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղшսպшնությшն զпհերի հիշшտակին


ԵԽ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղшսպшնությшն զпհերի հիշшտակին
Հունիս 16 11:02 2022

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա շրջայց կատարել Հայոց ցեղասպանության  թանգարանում:

 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ: