Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվի 9-րդ գլոբալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կսկսվեն այն ժամանակ, երբ Հայաստանը ստեղծի խաղաղության համաձայնագրի հանձնաժողով։ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է ձեռնամուխ լինել խաղաղության պայմանագրի ստեղծմանը, որպեսզի մեկնարկը տրվի խաղաղության պայմանագրի մշակման, սակայն Երեւանն այդ առաջարկին չի արձագանքել։
Ալիեւը նաեւ ասել է, որ Ադրբեջանը նաեւ ներկայացրել է իր հայտնի հինգ կետերը, որոնց շրջանակում պետք է հարգվեն ու ճանաչվեն երկուստեք մեկմեկու տարածքային ամբողջականությունը եւ միմյանց նկատմամբ փոխադարձաբար թե ներկայում եւ թե ապագայում տարածքային պահանջներ չներկայացվեն։ Այն, որ այդ կետերը Երեւանն ընդունել է, ըստ Ադրբեջանի նախագահի, դրական քայլ է։ «Սակայն մեզ հարկավոր է գործնական կիրառություն»։ Ալիեւի խոսքից կարելի է հասկանալ, որ Բաքուն չի վստահում Երեւանին, եւ նաեւ առաջ անցնելով, խաղաղության պայմանագրի ստեղծման իր հանձնաժողովը ձեւավորել է ու հիմա սպասում է, որ Երեւանն էլ նույն անի։ «Եթե դա արվի, արդեն կսկսվեն բանակցությունները»,- շեշտել է Ալիեւը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/031549708ee830efd17c6bc76ed8c134
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»










