Հափշտակություններ՝ առուվաճառքի և բջջային հավելվածների միջոցով. Գլխավոր դատախազությունը զգուշացնում է


Հափշտակություններ՝ առուվաճառքի և բջջային հավելվածների միջոցով. Գլխավոր դատախազությունը զգուշացնում է
Հունիս 16 12:45 2022

Առուվաճառքի կամ բջջային հավելվածների միջոցով նորահայտ խարդախ հափշտակությունների մեխանիզմների մասին իրազեկված լինելը պարտադիր է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Օգնեք ձեր հարազարտներին, ծանոնթերին՝ զգուշանալ հանցավոր թակարդներն ընկնելուց»,-նշել է նա:

 

ՀՀ գլխավոր դատախազությունն իրազեկում է, որ գույքի առքուվաճառքի ընթացքում պետք է զգուշանալ խարդախության դեպքերից։ 
«Առցանց հափշտակությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցը ոչ միայն հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև առաջին հերթին իրազեկված լինելը և անհատական տվյալները պաշտպանելը»,-հայտնում են դատախազությունից՝ զգուշացնելով, որ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։