Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ունի իր թեկնածուները. շրջանառվում է Աննա Վարդապետյանի և Վլադիմիր Վարդանյանի անունները։
Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցներում, ի պատասխան հարցին, թե կա՞ միասնական որոշում խմբակցության կողմից, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր հանդիպումների մասին հանրությունը տեղեկանում է, որոշումն առաջիկայում կլինի, կիմանաք»։










