«Խմբակցությունում ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու քննարկում կա»․ ՔՊ-ական պատգամավոր


«Խմբակցությունում ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու քննարկում կա»․ ՔՊ-ական պատգամավոր
Հունիս 16 11:40 2022

«Խմբակցությունում նման քննարկում կա, ասեմ, որ այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ հարցին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն, քննարկում կա, որոշում չկա»,- հավելեց նա: